Ընթերցողները քննադատել են Playboy-ի` «պլյուս սայզ» մոդելի պատկերով շապիկը
PhotosԱմերիկացի դերասանուհի Հեյլի Հեսսելհոֆը դարձել է առաջինը, ով զարդարել է գերմանական Playboy-ի շապիկը: Նման տարբերակը զայրացրել է համացանցի օգտատերերին և քննադատության պատճառ դարձել: Korrespondent-ի հաղորդմամբ` Twitter-ում հայտնվել են բազմաթիվ բացասական մեկնաբանություններ:
Մոդելը լուսանկարվել է թոփլես` դիրք ընդունելով հայելու առջև: Կադրերում Հեյլին կրում է կարմիր խալաթ և սև ժանյակավոր ներքնազգեստ` լրացնելով կերպարը կիսագուլպաներով և փայլուն թիկնոցով: Մոդելը ներկայացել է smoky eyes ոճի շպարով և վառ կարմիր շուրթերով:
Հեյլին լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում` նշելով, որ կադրերի հեղինակը լուսանկարչուհի Էլեն Ունվերթն է:
«Ես այդպիսի հեղինակավոր ամսագիր եմ օգտագործել, որպեսզի խրախուսեմ կանանց սիրել իրենց մարմինը՝ չապավինելով հասարակության մեջ ընդունված գեղեցկության չափանիշներին», - նշել է դերասանուհին:
«Պարզապես նայեք նկարներում դիմահարդարման և ֆոտոշոփի քանակին», «Մարմնի ճարպը վատ ապրելակերպի արդյունք է», «Երբվա՞նից են գեր մարդիկ օրինակ դարձել»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը: