Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

Դատական քաշքշուկ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պատմությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն բաժնի պետ Գայանե Շալունցն ազատվել է աշխատանքից: Դատական երկար քաշքշուկներ, արդարացման վճիռներ, բայց ամեն ինչ կրկին փակուղում է հայտնվել: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, ավելի կոնկրետ՝ 2017 թվականից: «2014 թվականի հոկտեմբերի 3-ից ինձ ազատել են աշխատանքից: Ես սոցապ ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետն էի: Ինձ՝ աշխատանքից ազատելու հիմքը եղել է ենթադրյալ խախտումները:

Մեկն, օրինակ՝ եղել է կենսաթոշակառուի մահվան տարեթվի հետ կապված խնդիր, մասնավորապես՝ նա մահացել է 2013 թ.-ին, բայց 2014 թ.-ին նրա մահվան փաստը «թարմացրել» են: Առաջին ատյանի, վարչական ու վերաքննիչ դատարաններում այդ երեք ենթադրյալ խախտումների մասով արդարացվել եմ: Ամեն անգամ, երբ դատարանն իմ օգտին որոշում է կայացրել, այն բողոքարկվել է՝ ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան: 2017 թվականից գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեմ դրա մասին, այն դեպքում, երբ որոշում կայացնելու ժամկետները վաղուց անցել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շալունցը: Նշում է՝ շուրջ չորս տարի է, ինչ սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: «Ես գիտեմ, թե որն է խնդիրը: Այստեղ ոչ թե օրենքի ուժն է, այլ ուժի օրենքը: Ավելին ասեմ՝ այն ժամանակ, երբ ինձ ազատել են աշխատանքից, ես գտնվում էի բյուլետենում, այսինքն՝ բուժում էի ստանում: Սա արդեն օրենքի խախտում է: Չեմ խոսում քաղծառայության կատարած խախտումների մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ երբ 2014 թվականին սկսել են ուսումնասիրություններ կատարել իրենց բաժնում, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: «Դրանից առաջ քաղաքապետի ընտրություններ էին, Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ կային, ով, ի դեպ, իմ հարազատ քեռին է: Այդ ամենը նրա կազմակերպածն էր: Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել էի իմ բարեկամին և ոչ թե Խաչատրյանի թեկնածուին: Հենց այդ պատճառով էլ մեր միջև խնդիրներ են առաջացել»,-ընդգծում է այս պատմության հերոսը: Եթե վճռաբեկ դատարանն անփոփոխ թողնի Վերաքննիչի վճիռը, որը Գայանե Շալունցի օգտին է, ապա նա պետք է ոչ միայն փոխհատուցում ստանա այս ողջ ժամանակաշրջանի պարապուրդի համար: «Պետք է վերականգնվի իմ դասային աստիճանը, որից զրկել են, կա աշխատանքի վերականգնման հարց: Ինձ համար հիմա առաջնային է իմ դասային աստիճանի վերականգնումը: Բացի դա, եթե մարդուն աշխատանքից հեռացնում են խախտումներ կատարելու մեղադրանքով, ապա ստացվում է, որ իմ աշխատած ութ տարիների վրա սև բիծ է հայտնվում: Իմ պայքարն իմ իրավունքների վերականգնման համար է, այն, որ իմ նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգություններն անհիմն են եղել: Վճռաբեկ դատարանը կարող է հիմնավորել, որ որոշում կայացնելու համար իրենք ժամկետի խնդիր չունեն, բայց շատ լավ գիտեմ, որ գոյություն ունի ողջամիտ ժամկետ ասվածը: Այդ ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել են:

Ես դիմումխնդրանքներով դիմել եմ տարբեր ատյանների՝ հասկանալու, թե ինչ սպասեմ այս իրավիճակում: Ի վերջո, գոյություն ունի նաև Եվրոպական դատարան: Եթե մեր երկրում բոլոր ատյանները սպառվեն, չկա արդարացի որոշում կայացնող մի ատյան, ճանապարհը տանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական երեք ատյաններում ես կարողացել եմ բացահայտել բոլոր խախտումները, որոնք կատարվել են իմ նկատմամբ, ապացուցել եմ, որ իմ աշխատանքի ընթացքում խախտումներ թույլ չեմ տվել, այդ մասին են վկայում դատարանի՝ իմ օգտին կայացված վճիռները: Հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու, այս ամենը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանն այդպես էլ որոշում չի կայացնում»,-եզրափակում է Գայանե Շալունցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Ամենադիտված