Երևանի Թբիլիսյան խճուղում միմյանց են բախվել 3 մեքենա. նրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած
Emergency CaseԱպրիլի 17-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։