Նյու Յորքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ոստիկանության բռնությունների դեմ
МирՆյու Յորքում տեղի են ունեցել ոստիկանական բռնությունների դեմ մի շարք բողոքի ցույցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խմբեր երթով անցել են փողոցներով, բայց իրավապահ մարմինների հետ բախումներ չեն եղել: Ոստիկանությունը միայն ուղեկցել է ցուցարարներին։ Ժամանակ առ ժամանակ ցուցարարները կանգ են առել ճանապարհի մեջտեղում: Բազմության մեջ լսվել է «Սևերը կարևոր են» կարգախոսը: Ցուցարարները վանկարկել են աֆրոամերիկացի Դանթե Ռայթի անունը, որը վերջերս սպանվեց ձերբակալման ընթացքում: Ամբոխը վանկարկել է. «Դուք չեք կարող կանգնեցնել հեղափոխությունը», «Ոչ սպիտակների գերակայությանը», «Դադարեցնել սևամորթ երեխաների սպանությունը», «Սև ուժեր», «Ռասիստական համակարգում լավ ոստիկաններ չկան»: Ցուցարարները կոչ են արել քաղաքի անվտանգության ուժերին զրկել ֆինանսավորումից: