Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարար
ՀասարակությունՍահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը:
«Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ https://kadrer.emis.am/ կայքում։
Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։
Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,- գրել է նա։
Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ...
Posted by Zhanna Andreasyan on Saturday, April 17, 2021