ԱՄՆ Մինեսոտա նահանգում, բողոքի ցույցերի արդյունքում, բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ
ԱշխարհՈւրբաթ երեկոյան բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանության կապակցությամբ բողոքի ցույցի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգում շուրջ հարյուր մարդ է բերման ենթարկվել, հայտնում է KSTP հեռուստաալիքը։
Ցուցարարները կրկին հավաքվել են Բրուքլինի կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ։ Սա արդեն ցույցերի վեցերորդ գիշերն է: Անկարգությունների պատճառով՝ շաբաթ գիշերը իշխանությունները պարետային ժամ էին մտցրել: Հարինգթոնը չի նշել, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու ձերբակալվածներին:
Ավելի վաղ Մինեսոտայի ոստիկանությունը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցը, խլացնող ատրճանակը շփոթելով ատրճանակի հետ, գնդակահարել է աֆրոամերիկացի Դանթե Ռայթին, ով ձերբակալման ժամանակ փախել էր իրավապահ մարմիններից: Աֆրոամերիկացու մահը բողոքի ցույցերի տեղիք է տվել: Մինեսոտայի իշխանությունները պարզել են, որ Ռայթին գնդակահարել է Բրուքլինի կենտրոնի 26-ամյա ոստիկան Քիմ Փոթերը: Ստանդարտ ընթացակարգով՝ նա պաշտոնանկ էր արվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: