Մեր երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա․ Փաշինյան
Արտաքին ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա:
«Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա», - ասել է Փաշինյանը Վայոց Ձորի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ներկայումս գործում են հայ-ռուսական զորքերի համատեղ խմբավորում և մեկ հակաօդային պաշտպանության համակարգ Կովկասի տարածաշրջանում: «Ըստ այդ համաձայնագրերի տրամաբանության՝ Հայաստանի վրա հարձակումը կնշանակի հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա, և այստեղ մենք ունենք անվտանգության միասնական համակարգ», - ասել է Փաշինյանը:
Ապրիլի 14-ին Փաշինյանը հայտարարել էր Սյունիքի մարզում 102-րդ ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին։ Նա Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական դաշինքը անվանել էր երկրի անվտանգության հիմքը: