Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անում
BlogosphereԱյս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին օրերին անհասկանալի գործողություններ էին անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
«Պատերազմի կեսերին այդ զորամասերի հրամանատարներ նշանակվեցին նույն գնդերի շտաբի պետերը, ովքեր զոհվեցին: Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել»,- գրել է Վարագյանը:
Այս ողբերգական պատերազմում մենք հիմնականում կորցրեցինք այն գնդերն ու զորամասերը, որոնց հրամանատարները պատերազմի առաջին...
Posted by Վահագն Վարագյան on 2021 թ. ապրիլի 17, շաբաթ