Պատերազմից հետո 91 միլիոն դրամի գնում են կատարել մեկ անձից, որ ցուցահանդես կազմակերպեն
SocietyՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից 91 միլիոն դրամի գնում է կատարել ու պայմանագիր կնքել «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է ապրիլի 7-ին։
ԼՈՒՐԵՐ.com-ի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ 91 միլիոն դրամով այս ընկերությունը կազմակերպելու է «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսը, որի նպատակը ներդրողներին իրար հետ կապելն ու ներդրումային նոր հարթակներ ձևավորելն է։
Ցուցահանդեսի համար «Շարմ Հոլդինգը» վարձելու է դերասաններ, սցենարիստներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, գիդեր, թարգմանիչներ, գրիմյորներ և այլն։
Այն, որ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսը պետք է կազմակերպի Հայաստանը, հայնտի էր դեռ 2018 թվականից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 7-ին համապատասխան որոշում է ստորագրել։
3 տարի է՝ մենք գիտենք, որ այդ միջոցառումը Հայաստանը պետք է կազմակերպի, սակայն միջոցառման կազմակերպման ու անցկացման համար պատշաճ մրցույթ չի հայտարարվել ու վերջին ամսում որոշել են գնում կատարել հրատապ՝ մեկ անձից։
Մեկ անձից գնում կատարելով՝ Կառավարությունը ցանկացած այլ ընկերության զրկել է մրցույթին մասնակցելու, ցածր գին առաջարկելու հնարավորությունից և հունիսին կայանալիք միջոցառման համար 91 միլիոն դրամը որոշել վճարել միայն մեկ ընկերության։