Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք, 21 մարդ մահացել է
ОбществоԱպրիլի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 208520 դեպք, որոնցից 187466-ն առողջացած, 3878 -ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 980 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 935427 թեստավորում: Երեկ կատարվել է 3844 թեստավորում։
Այսպիսով` ապրիլի 18-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 547 նոր դեպք, 21 մարդ մահացել է։