Գյումրիում բացվեց Ալյանսի երկրորդ գրասենյակը
ПолитическиеԳյումրի քաղաքում Մուսայելյան 79/4 հասցեում բացվել է Ալյանս կուսակցության Գյումրիի Վարդանանց երկրորդ տարածքային կառույցի գրասենյակը։ Այն համակարգելու է տվյալ բնակավայրի և մերձակա հատվածների կուսակցության անդամների և համակիրների գործունեությունը։ Կուսակցության երևանյան գրասենյակից տեղեկացրեցին, որ անդամագրությունը բավականին ակտիվ իրականացվում է նաև օնլայն www.alyans.am կայքի միջոցով, որից հետո մարզերի բնակիչների տվյալները փոխանցվում են նաև տարածքային կառույցներին։