«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին
Արտակարգ ՊատահարՈստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին։