Մենք ֆուտբոլը աշխարհում իրեն արժանի տեղում կդնենք․ Սուպեր լիգայի նախագահ
ՍպորտՖուտբոլային եվրոպական նոր ակումբի՝ Սուպեր լիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ այս բարեփոխումը կօգնի՝ ֆուտբոլը հասցնելու աշխարհում իր արժանի տեղին: Երկուշաբթի գիշերը Սուպեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակեց մասնակից 12 ակումբների ձևաչափը և անունները:
«Մենք կօգնենք ֆուտբոլին բոլոր մակարդակներում և այն կդնենք աշխարհում իր արժանի տեղում: Ֆուտբոլը աշխարհում միակ գլոբալ մարզաձևն է, որն ունի ավելի քան չորս միլիարդ երկրպագու, և մեր՝ մեծ ակումբների պարտականությունն է բավարարել նրանց ցանկությունները», - Պերեսին մեջբերում է մրցաշարի կայքը: Սուպեր լիգայի փոխնախագահներն են «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Ագնելին և «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերը։
«Մեր 12 հիմնադիր ակումբները ներկայացնում են միլիարդավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից և 99 եվրոպական գավաթներ: Մենք հավաքվել ենք այս կարևոր հանգույցում՝ օգնելու փոխակերպել մրցակցային եվրոպական ակումբային ֆուտբոլային միջավայրը, մեր սիրելի խաղը դնել երկարաժամկետ կայուն հիմքերի վրա և ապահովել երկրպագուներին սիրողական խաղացողների և ակումբների ամենաբարձր մակարդակի կանոնավոր խաղերով, որոնք կխթանեն խաղի նկատմամբ նրանց կիրքը՝ ապահովելով հետաքրքիր օրինակներ», - ասել է Ագնելին:
«Սուպեր լիգան, միավորելով ամենամեծ ակումբներին և խաղացողներին, որոնք պետք է խաղան ամբողջ մրցաշրջանում, եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ նոր գլուխ կսկսի», - ասել է Գլեյզերը: