Աշխատակիցները փակել են Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը. պահանջում են աշխատավարձ վճարել
ՀասարակությունՍոթքի հանքավայրի մի խումբ աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով հանքավայր տանող ճանապարհը: Նրանք բողոքում են, որ տեւական ժամանակ է` աշխատավարձ չեն ստացել, պահանջում են լուծում տալ այդ խնդրին:
Աշխատակիցները նշեցին, որ Զոդի ոսկու հանքի տնօրենն իրենց խաբում է եւ աշխատավարձը չի վճարում. «Մենք աշխատել ենք, քշել ենք, օրինակ, 1400 ռեյս, 3500 կմ, եւ դրա դիմաց պետք է ստանանք 300-350 հազար դրամ, այդ մարդը մեզ տալիս է 120 հազար դրամ, 7 ամիս այս խնդիրը մեր առջեւ կանգնած է եւ լուծում չկա դեռ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Կարդացեք նաև՝ Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներ: