Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) 

Իսրայելում ՀՀ դեսպանի մեղադրանքը կապված է Աբովյան 3-ի շենքի օտարման հետ․ պաշտպաններ

Իրավունք

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի պաշտպանները հայտարարություն են տարածել իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ կապված, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Դեռևս նախորդ տարի՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քննիչի կողմից Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 տարի առաջ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, ինչը դրսևորվել է, ուշադրություն, այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Փաստենք նաև, որ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը արդեն հաստատել են այն պաշտոնատար անձին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայությունը, որին, իբր, անգործությամբ օժանդակել է դեսպան Արմեն Սմբատյանը։

Այս անհեթեթ մեղադրանքը կապված է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացած շենքի օտարման գործընթացի հետ։ Այդ գործընթացը, սակայն, հետապնդել է մեկ նպատակ՝ ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը հիմնանորոգելու ուղղությամբ, և դա իրականացնել այնպես, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Արդյունքում, ներգրավված գումարներով շենքում իրականացվել են աննախադեպ հիմնանորոգման աշխատանքներ շենքի հիմքից սկսած, մինչև միջհարկային փայտյա բաժանարարների և տանիքի փոփոխում, ապա նաև կոսմետիկ վերանորոգում, ինչն իրականացվել է առանց շենքի պատմամշակութային արժեքին վնասելու։

Ընդ որում, շենքի օտարման գործընթացը իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով, իսկ դեսպան Արմեն Սմբատյանը երբեք շենքի սեփականատեր ընկերության բաժնետեր չի հանդիսացել ու չի հանդիսանում, ուստի «ապօրինի» ծագում ունեցող գույքն օրինականացնելու մասով մեղադրանքը, կարծում ենք, առհասարակ մեկնաբանման կարիք չունի։

Ինչևէ փաստենք, որ վեց ամիս առաջ առաջադրված մեղադրանքի մասին այսօր Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն ինքնին վկայում է այն մասին, որ հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ։ Ընդ որում, ամենևին պատահական չէ, որ այդ հաղորդագրությունը համընկել է դեսպան Արմեն Սմբատյանի կողմից աշխատանքից ազատման ցանկության մասին պետության ղեկավարությանը հայտնելու հանգամանքի հետ։

Հ. Գ. Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ այսօր էլ գործունեություն է ծավալում «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը, առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում։ Իսկ թե ներկա պահին «կշիռ» ձեռք բերած ո՞ր անձն է աչք դրել այդ շենքի վրա, կարծում ենք՝ պարզ կդառնա շատ մոտ ապագայում», - ասված է դեսպանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը
Ամենադիտված