Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ Օրբելյան Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու ՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի «Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան 

«Չնայած ՌԴ-ի հետ վատ հարաբերություններին` էլի իրենք փրկեցին մեզ խայտառակությունից»

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցեց Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանի հետ։ Թեման՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացում, Սփյուռքի դերակատարության, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ներկայիս իշխանության շանսերի մասին։ 

Ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին՝ ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

- Ամեն տարի ապրիլի 24-ին Սանկ Պետերբուրգում տեղի են ունենում միջոցառումներ, այս տարին ևս բացառություն չէ: Կլինի պատարագ և աղոթք, այնուհետև կայցելենք Կոմիտասի հուշարձանը, կլինեն համերգներ ցուցահանդեսներ:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների մասին: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Ես միշտ ասել եմ՝ հարևանների հետ պետք է հարաբերվել՝ անկախ նրանից` նրանք լավն են, թե վատը: Նրանց հետ պետք է հնարավորինս խաղաղ հարաբերություններ հաստատել: Չի կարելի բոլոր հարևանների հետ ունենալ խնդիր, դա վտանգում է մեր ազգի գոյությունը տվյալ տարածաշջանում: 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանը բացելուն, ապա, իհարկե, վտանգներ տեսնում եմ: Վտանգը նրանում է, որ մեր հասարակությունը, մեր պետությունը մինչև վերջ կայացած չէ և ահավոր թույլ մրցակից է այս աշխարհում: Բայց սահմանները չեն կարող ողջ կյանքի ընթացքում փակ մնալ, դրանք մի օր բացվելու են, եթե մենք մրցակից չեղանք` մենք կորած ենք լինելու: Մենք ստիպված էինք պատերազմել Արցախյան առաջին պատերազմում և Աստված մեզ պարգևեց հաղթանակ, որը, ցավոք սրտի, մեզ համար դարձավ միայն հպարտության, գլուխ գովալու, ինքնավստահության խորհրդանիշ, և մենք գնացինք սխալ ճանապարհով: Մեր զինվորականները դարձան առևտրականներ, մինչդեռ Ադրբեջանում առևտրականները դաստիարակվեցին և դարձան զինվորականներ: Իսկ երբ բախվում են առևտրականներն ու զինվորականները, բնականաբար, առևտրականները երբեք նրանց չեն հաղթում: Մենք պետականություն չկարողացանք կերտել, որովհետև ճիշտ եմ համարում այն խոսակցությունները, որ երկիրն ու բանակը ամբողջ տարիների ընթացքում թալանվեցին: Այդ սխալ ճանապարհի հետևանքով ժողովրդի և իշխանության միջև թշնամությունն արմատացավ: Այժմ խորհուրդ չէի տա էմոցիոնալ և ռեվանշիստական կոչեր անել: Ռեվանշիզմը տարիների ընթացքում են անում՝ լուռումունջ, ոչ թե հայտարարում ու գոռում այդ մասին: Մենք պետք է զգույշ լինենք, պահպանենք հաստատված փխրուն խաղաղությունը և ներսից ամրանանք:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

- Ես աշխատել եմ ՀՀ բոլոր իշխանությունների հետ: 2018-ի իշխանափոխությունից հետո էլ ես շարունակեցի իմ համագործակցությունը նրանց հետ: Այս իշխանություններն ունեին ժողովրդի վստահության եզակի շանսը, որը գործի չդրեցին: Նրանք շատ լուրջ վերաբերվեցին լիբերալ և դեմոկրատական արժեքներին: Իշխանության ներկայացուցիչները, լինելով երիտասարդ և անփորձ, ժողովրդին բերեցին այսօրվա կատաստրոֆիկ իրավիճակին: Ներկայիս իշխանությունները բացարձակ սխալ հարաբերություններ հաստատեցին մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, 2,5 տարվա մեջ զրոյացնելով ամեն ինչ, անկարելի վնաս հասցվեց այդ հարաբերություններին, որից էլ բխեց Արցախյան երկրորդ պատերազմը: Ես վստահ էի, որ Ադրբեջանն ու Թուրքիան ընտրելու են հարմար ժամանակ հարված հասցնելու, այդպես էլ եղավ:  

Պատերազմի ժամանակ մենք Պետերբուրգում արեցինք ամեն ինչ, բայց ցավոք, Սփյուռքից չէ, որ բանակը պետք է պահվի: Կռվից հետո ես եկա Հայաստան և հասկացա, որ մեր ժողովուրդը ճակատագրական ճգնաժամի մեջ է. մենք չունենք հոգևոր հասարակություն, մենք մոռացել ենք քրիստոնեական արժեքները, մենք չունենք արդյունաբերություն, մենք չունենք 21-րդ դարի բանակ, գիտություն, մենք ոչինչ չունենք, բացի մեր փայլուն պատմությունից, որը վատ է ապագայի համար: Մեր ամբողջ ուշադրությունը պետք է ուղղենք դեպի Արցախ, Արցախի ժողովուրդը, հակառակ դեպքում տարիներ հետո Արցախը կհայաթափվի:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ դեռ վայելում են հասարակության վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ կընտրեն ներկայիս իշխանությանը։ 

-Ես հեղափոխությանը չեմ հավատում․ ամեն հեղափոխություն նոր սուտ է, հինը նորովի ներկայացնելու ինչ-որ փորձ: Նիկոլից առաջ սարսափելի էր, իսկ Նիկոլը իր հետ բերեց այդ սարսափի վերջը: Ես չեմ համարում, որ ինչ-որ դավաճանություն է տեղի ունեցել իշխանությունների մեջ, կարծում եմ՝ այս ամենը արդյունք է դելիտանտիզմի, այս ամեն ինչը արդյունք է անփորձության: Այս կատաստրոֆան դեռ վերջը չէ, եթե այս վիճակից դուրս գալու համար մենք ճիշտ ելքեր չփնտրենք և չփոխենք մեր ազգային ռազմավարությունը:

Պետք է անպայման լինեն նոր ընտրություններ և գան նոր ուժեր, սակայն նոր ուժերի չեմ տեսնում: Ներկայիս իշխանությունները սպառել են իրենց, մեր ժողովորդին կանգնեցրել ճակատագրական անդունդի առաջ, բա՛վ է: Չեմ բացառում, որ ժողովուրդը, չտեսնելով նոր դեմքեր, նորից կընտրի այս իշխանություններին: Ժողովուրդն ինքն իր բախտը պետք է որոշի, ոչ թե Սփյուռքը պետք է խառնվի այդ հարցերին: Չնայած Ռուստաստանի հետ ունեցած վատ հարաբերություններին` էլի Ռուսաստանը եկավ փրկեց մեզ, այլապես մնացածն էլ էինք կորցնելու և խայտառակ էինք լինելու աշխարհով մեկ:

Մենք ի վիճակի չենք ստեղծել այնպիսի պետություն, որը 100 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ արդյունավետ պայքար կմղի: Հայաստանն ու Ռուսաստանը, համոզված եմ, պիտի կապված լինեն նոր ծրագրերով. Հայաստանի միանալը Ռուսաստան-Բելառուսիա դաշինքին համարում եմ անհրաժեշտություն: 

Հայոց ցեղասպանության հարցը շատ լուրջ հարց է մեր ժողովրդի միասնականության համար և ցեղասպանության ճանաչողության համար պայքարը պետք է շարունակվի։ Այդ պայքարը պետք է լինի խելոք և խելքով, ոչ թե էմոցիոնալ: Պետք է ամեն ինչ անենք որպեսզի հայը չլքի Հայաստանը: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքէջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)
Ամենադիտված