«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

«Չնայած ՌԴ-ի հետ վատ հարաբերություններին` էլի իրենք փրկեցին մեզ խայտառակությունից»

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցեց Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանի հետ։ Թեման՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացում, Սփյուռքի դերակատարության, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ներկայիս իշխանության շանսերի մասին։ 

Ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին՝ ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

- Ամեն տարի ապրիլի 24-ին Սանկ Պետերբուրգում տեղի են ունենում միջոցառումներ, այս տարին ևս բացառություն չէ: Կլինի պատարագ և աղոթք, այնուհետև կայցելենք Կոմիտասի հուշարձանը, կլինեն համերգներ ցուցահանդեսներ:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների մասին: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Ես միշտ ասել եմ՝ հարևանների հետ պետք է հարաբերվել՝ անկախ նրանից` նրանք լավն են, թե վատը: Նրանց հետ պետք է հնարավորինս խաղաղ հարաբերություններ հաստատել: Չի կարելի բոլոր հարևանների հետ ունենալ խնդիր, դա վտանգում է մեր ազգի գոյությունը տվյալ տարածաշջանում: 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանը բացելուն, ապա, իհարկե, վտանգներ տեսնում եմ: Վտանգը նրանում է, որ մեր հասարակությունը, մեր պետությունը մինչև վերջ կայացած չէ և ահավոր թույլ մրցակից է այս աշխարհում: Բայց սահմանները չեն կարող ողջ կյանքի ընթացքում փակ մնալ, դրանք մի օր բացվելու են, եթե մենք մրցակից չեղանք` մենք կորած ենք լինելու: Մենք ստիպված էինք պատերազմել Արցախյան առաջին պատերազմում և Աստված մեզ պարգևեց հաղթանակ, որը, ցավոք սրտի, մեզ համար դարձավ միայն հպարտության, գլուխ գովալու, ինքնավստահության խորհրդանիշ, և մենք գնացինք սխալ ճանապարհով: Մեր զինվորականները դարձան առևտրականներ, մինչդեռ Ադրբեջանում առևտրականները դաստիարակվեցին և դարձան զինվորականներ: Իսկ երբ բախվում են առևտրականներն ու զինվորականները, բնականաբար, առևտրականները երբեք նրանց չեն հաղթում: Մենք պետականություն չկարողացանք կերտել, որովհետև ճիշտ եմ համարում այն խոսակցությունները, որ երկիրն ու բանակը ամբողջ տարիների ընթացքում թալանվեցին: Այդ սխալ ճանապարհի հետևանքով ժողովրդի և իշխանության միջև թշնամությունն արմատացավ: Այժմ խորհուրդ չէի տա էմոցիոնալ և ռեվանշիստական կոչեր անել: Ռեվանշիզմը տարիների ընթացքում են անում՝ լուռումունջ, ոչ թե հայտարարում ու գոռում այդ մասին: Մենք պետք է զգույշ լինենք, պահպանենք հաստատված փխրուն խաղաղությունը և ներսից ամրանանք:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

- Ես աշխատել եմ ՀՀ բոլոր իշխանությունների հետ: 2018-ի իշխանափոխությունից հետո էլ ես շարունակեցի իմ համագործակցությունը նրանց հետ: Այս իշխանություններն ունեին ժողովրդի վստահության եզակի շանսը, որը գործի չդրեցին: Նրանք շատ լուրջ վերաբերվեցին լիբերալ և դեմոկրատական արժեքներին: Իշխանության ներկայացուցիչները, լինելով երիտասարդ և անփորձ, ժողովրդին բերեցին այսօրվա կատաստրոֆիկ իրավիճակին: Ներկայիս իշխանությունները բացարձակ սխալ հարաբերություններ հաստատեցին մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, 2,5 տարվա մեջ զրոյացնելով ամեն ինչ, անկարելի վնաս հասցվեց այդ հարաբերություններին, որից էլ բխեց Արցախյան երկրորդ պատերազմը: Ես վստահ էի, որ Ադրբեջանն ու Թուրքիան ընտրելու են հարմար ժամանակ հարված հասցնելու, այդպես էլ եղավ:  

Պատերազմի ժամանակ մենք Պետերբուրգում արեցինք ամեն ինչ, բայց ցավոք, Սփյուռքից չէ, որ բանակը պետք է պահվի: Կռվից հետո ես եկա Հայաստան և հասկացա, որ մեր ժողովուրդը ճակատագրական ճգնաժամի մեջ է. մենք չունենք հոգևոր հասարակություն, մենք մոռացել ենք քրիստոնեական արժեքները, մենք չունենք արդյունաբերություն, մենք չունենք 21-րդ դարի բանակ, գիտություն, մենք ոչինչ չունենք, բացի մեր փայլուն պատմությունից, որը վատ է ապագայի համար: Մեր ամբողջ ուշադրությունը պետք է ուղղենք դեպի Արցախ, Արցախի ժողովուրդը, հակառակ դեպքում տարիներ հետո Արցախը կհայաթափվի:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ դեռ վայելում են հասարակության վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ կընտրեն ներկայիս իշխանությանը։ 

-Ես հեղափոխությանը չեմ հավատում․ ամեն հեղափոխություն նոր սուտ է, հինը նորովի ներկայացնելու ինչ-որ փորձ: Նիկոլից առաջ սարսափելի էր, իսկ Նիկոլը իր հետ բերեց այդ սարսափի վերջը: Ես չեմ համարում, որ ինչ-որ դավաճանություն է տեղի ունեցել իշխանությունների մեջ, կարծում եմ՝ այս ամենը արդյունք է դելիտանտիզմի, այս ամեն ինչը արդյունք է անփորձության: Այս կատաստրոֆան դեռ վերջը չէ, եթե այս վիճակից դուրս գալու համար մենք ճիշտ ելքեր չփնտրենք և չփոխենք մեր ազգային ռազմավարությունը:

Պետք է անպայման լինեն նոր ընտրություններ և գան նոր ուժեր, սակայն նոր ուժերի չեմ տեսնում: Ներկայիս իշխանությունները սպառել են իրենց, մեր ժողովորդին կանգնեցրել ճակատագրական անդունդի առաջ, բա՛վ է: Չեմ բացառում, որ ժողովուրդը, չտեսնելով նոր դեմքեր, նորից կընտրի այս իշխանություններին: Ժողովուրդն ինքն իր բախտը պետք է որոշի, ոչ թե Սփյուռքը պետք է խառնվի այդ հարցերին: Չնայած Ռուստաստանի հետ ունեցած վատ հարաբերություններին` էլի Ռուսաստանը եկավ փրկեց մեզ, այլապես մնացածն էլ էինք կորցնելու և խայտառակ էինք լինելու աշխարհով մեկ:

Մենք ի վիճակի չենք ստեղծել այնպիսի պետություն, որը 100 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ արդյունավետ պայքար կմղի: Հայաստանն ու Ռուսաստանը, համոզված եմ, պիտի կապված լինեն նոր ծրագրերով. Հայաստանի միանալը Ռուսաստան-Բելառուսիա դաշինքին համարում եմ անհրաժեշտություն: 

Հայոց ցեղասպանության հարցը շատ լուրջ հարց է մեր ժողովրդի միասնականության համար և ցեղասպանության ճանաչողության համար պայքարը պետք է շարունակվի։ Այդ պայքարը պետք է լինի խելոք և խելքով, ոչ թե էմոցիոնալ: Պետք է ամեն ինչ անենք որպեսզի հայը չլքի Հայաստանը: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное