Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան 

Ավարտվել է Շահումյանում սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերով քրգործի նախաքննությունը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է համագյուղացու տան բակ՝ պահանջելու վերջինիս եղբոր կողմից պարտք եղած գումարը: Դժգոհ մնալով նրա պատասխանից՝ 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում գարեջրի շշով դիտավորությամբ հարվածել է համագյուղացու գլխին: Այնուհետև իջնելով մեքենայից, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ընկերների հետ՝ շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել համագյուղացու և նրա տան անդամներին՝ միաժամանակ  բարձր հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այդ ընթացքում Շահումյան գյուղի բնակիչը, ընկերների հետ պարտապանի եղբորն առևանգելու շուրջ այդ պահին ձևավորված նախնական համաձայնությամբ, հրահանգել է բացել  ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել է նրա գլխից և պարանոցից, իսկ ընկերները բռնել են նրա մարմնի տարբեր մասերից և նրա կամքին հակառակ, բացահայտ իրենց տան բակից առևանգելու նպատակով, փորձել են գցել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն տղամարդու ընտանիքի անդամների միջամտության արդյունքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցվել, որից հետո նրանք հեռացել են վերոնշյալ ավտոմեքենայով։

Կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 35-ամյա տղամարդն իր «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է փողոցից դեպի վերոնշյալ տան բակում գտնվող համագյուղացու, նրա հորեղբոր և մյուս եղբոր ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով համագյուղացուն ու նրա հորեղբորը, ովքեր ստացած հարվածից ընկել են գետնին։ 35-ամյա տղամարդը, շարունակելով պարտապանի եղբորը կյանքից զրկելու իր մտադրությունը, ավտոմեքենան վարելով առաջ, դիտավորությամբ ձախ անիվով բարձրացել է նրա աջ ոտնաթաթի վրա և մեքենան կայանել նշված դիրքում՝ զրկելով նրան մեքենայի տակից դուրս գալու հնարավորությունից և փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այնուհետև իջնելով մեքենայից, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ 35-ամյա տղամարդն ու ընկերները հայհոյանքներ են հնչեցրել, սակայն լսելով, որ տղամարդու հարազատները ահազանգել են ոստիկանություն, նշված մեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նրա 4 ընկերներին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 35-ամյա տղամարդու և ընկերներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ գրավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)
Ամենադիտված