Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցեր լուծելու. ԱԽ քարտուղարը` Արա Այվազյանի մասին Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է. Արման Բաբաջանյանը` Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊ Ինձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ․ Արմեն Չարչյան 

Ալիևը հայերին համարում է շներ եւ շակալներ, իսկ մեր կառույցը լռում է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

Արտաքին Քաղաքական

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։

Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։ 

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիեւի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»:

Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետՆա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցեր լուծելու. ԱԽ քարտուղարը` Արա Այվազյանի մասինԸնտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՄահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է. Արման Բաբաջանյանը` Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետՄեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊԻնձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ․ Արմեն Չարչյան31 մլն դրամ` Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներինԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Փաշինյանը 2018թ.-ից ընկալվում էր որպես աղքատների պաշտպան, Քոչարյանը իր կազմած ընտրացուցակով, փոխանակ մարդկանց մեջ փոխեր այս կարծրատիպը, ավելի ամրապնդեց․ Գուրգեն Վարդանյան Արայիկ Հարությունյանի մտահղացումը լի է արկածախնդրությամբ. Մետաքսե Հակոբյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետԴատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂՈւզում ենք ազատվել պարտության սիմվոլից. հացադուլ՝ Արցախի նախագահի հրաժարականի պահանջովԻտալիայում դեռահասը դատի է տվել պատվաստանյութի կիրառությանը դեմ իր ծնողներինՄինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին«Կլինենք ձեր կառավարության կողքին»․ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համարՎարանդայի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվելՄայր Աթոռը ողջունել է Փաշինյանի առաջարկը հոգևոր առաջնորդների հետ երկխոսության վերաբերյալ Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս՝ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի Տագնապալի են ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներումՄտածում էի՝ «Հանրապետությունը» կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը. Փաշինյանը հանդիպել է Արամ ՍարգսյանինԽաբեությամբ, տերմինալով գումարը փոխանցելու միջոցով հափշտակել է 172.000 և 150.000 ՀՀ դրամ գումար Մահացել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր ԲալտայանըՎարդան Ոսկանյանը խոսել է վարչախմբի՝ այդչափ ձայներ ստանալու պատճառների մասին Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. ԿոմմերսանտՔանի կա «բաց հասարակությունը»՝ կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են. ԷլբակյանՀայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ծնողները նրան ավտոմեքենա նվիրեցին Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակինՓաշինյանն իր դառը փորձով սովորեց հավատարիմ լինել. Դմիտրի ՏրենինՔաղաքացին List.am-ի միջոցով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿՎարույթ է ընդունվել անչափահաս երեխային ապրուստի միջոց վճարելուց խուսափելու գործը․ ԱՀ ՔԿ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները Փորձ է արվել վախեցնելու, լռեցնելու, ինչը չի ստացվելու. ՀակոբյանՍա Փաշինյանի համար բարեփոխումները շարունակելու հնարավորություն է. Էստոնիան շնորհավորել է ԱԺ ընտրությունների առթիվ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 600 նոր դեպք ենք կանխատեսում. Գայանե ՍահակյանԱյն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ․ ՔոչարյանՀանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իր նախաձեռնությամբ. Նորայր Նորիկյան Աջափնյակում «բանդա» կա, 40-50 հոգի զինված էին. մեր աշխատողները կանգ չառնեին, մարդասպանություն կլիներ. ՄարությանԽորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան․ Ռոբերտ Քոչարյան Պետք է սպասել․ Կոպիրկինը՝ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման մասինԻնչու Սյունիքում ՔՊ-ն ավելի շատ ձայն հավաքեց, քան «Հայաստան» դաշինքը Մեքենան բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել․ 1-ամյա երեխա է մահացել
Ամենադիտված