Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Ալիևը հայերին համարում է շներ եւ շակալներ, իսկ մեր կառույցը լռում է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

Иностранный

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը:

Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի:

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկին Կովաչ, դուք հրաշալի զեկույց եք պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։

Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։

Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։ 

Հարգելի գործընկերներ, այս զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ ես ձեզ կներկայացնեմ Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»: Սրանք Ալիեւի խոսքերն են։ Մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարեց՝ «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»:

Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное