''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’ Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRD The construction of the “Eternity Square” has already begun. Interview with Francis Malige I think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber “Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de Ruijter Interview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey 

Պետք է խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում․ Սարգիս Խանդանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ում

Foreign

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 9-րդ հերթական նստաշրջանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցեցին կառույցում ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Քննարկվեցին ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Սարգիս Խանդանյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Հարգելի գործընկերներ,

կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության եւ սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատեւ լոքդաունը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության եւ բիզնեսների համար:

Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջեւ ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում համավարակի իրավիճակի վրա: Կորոնավիրուսը տարածվեց ոչ միայն առաջնագծում զինծառայողների շրջանում, այլեւ այն արագորեն տարածվեց նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերը դժվարություններ էին կրում ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում էին բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք: Ադրբեջանի կատարած պատերազմական նմանօրինակ հանցագործություններն իրենց դաժանության գագաթնակետին հասան, երբ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվեց Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը:

44 օր տեւած պատերազմը 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած միակ ռազմական ագրեսիան չէր:

2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ:

Հարգելի նախագահողներ,

ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդհանրապես, պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն եւ անդրադառնան վերոնշյալ փաստերին եւ խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան եւ ապակառուցողական դերը տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանի մեր գործընկերներն առավել ակտիվորեն կներգրավվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
S&P Revised the Outlook on Ameriabank to Stable ''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRDCatholicos of All Armenians heads for Syunik Province, Artsakh108 new cases of COVID-19 confirmed in ArmeniaAzerbaijan authorities plan to "squeeze" everything from "terrorist show" related to Armenian captivesArmenia acting premier: We had recorded 40% increase in tax revenues according to 2019 resultsPresident: Impossible to ensure peace in region or stay in Artsakh without Russia army joint effortsArmenia judiciary to have 10 more judgesArmenia MFA information department chief: All deputy FMs carrying out their dutiesAmeriabank Announces a Contest for Bank Card Design The construction of the “Eternity Square” has already begun.BSTDB Provides EUR 23 million Loan to Ameriabank to Boost SME Financing in ArmeniaThe gift from benefactor Mikayel Vardanyan to students of Special Educational Complex for Children with Hearing Disorders in the amount of 109 million AMDInterview with Francis MaligeI think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber“Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de RuijterInterview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Interview with Philip Lynch Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in Armenia
Most Popular