Քոչարյանի փաստաբանը՝ «մեծ գումարներ ստանալու և գործն արհեստականորեն ձգձգելու» մասին (տեսանյութ)
ПолитическиеԱյսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում փաստաբան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե Մարտի 1-ը 10 կենսագրություն ջնջեց, իսկ հիմա ինչպե՞ս կարձագանքի իրեն ուղղված մեղադրանքներին, որ այս տարիներին բավականին մեծ գումարներ է ստացել, արհեստականորեն ձգձգել են նիստերը` հույսը դնելով ՍԴ-ի վրա, պատասխանել է. «Ինչքան գումար ենք ստացել, ինչքան գումար չենք ստացել, սա եթերում քննարկման առարկա չի, բայց չեմ ստացել, վստահեցնում եմ, չեմ ստացել ավելին, քան այլ գործերով, պակաս, քան այլ գործերով, այսինքն` սա մեր ընթացիկ գործերի նման գնագոյացում ունի»:
Ինչ վերաբերում է 3 տարի ձգձգելուն, ապա նա նշել է ևս մեկ անգամ` իրենք ի սկզբանե ասել են, որ այդ հոդվածն ու մեղադրանքը հստակ չեն, հետադարձ ուժի խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում: