Կոտայքում Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ
Чрезвычайный случайԿոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Շշի Մելո»-ի շշերի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատին, առաջ ընթացել, բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի շշի գործանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: