Հենց ներսից էլ ծառերի բիզնես են անում. «Բնապահպանի տուն»
Общество«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը հայտնում է. ««Դիլիջան» ազգային պարկում ծառերի գողությունը շարունակվում է։ Կոնկրետ այս ծառերը կտրվել են Կոմպոզիտորների Տնից ոչ հեռու։ Սա արդեն այս շաբաթվա մեջ որերորդ դեպքն է։ Ոչ մեր բացահայտումները, ոչ էլ հարուցված քրեական գործերը չեն ստիպում ազգային պարկի աշխատակազմին շարժվել ու մարդավարի գործ անել։ Եթե որոշները այնտեղ չեն էլ կարողանում գործ անել, ուրեմն թող դիմումները գրեն ու ռադները քաշեն։ Բայց, իհարկե, նման բան չեն անի, որովհետև ըստ լոգիկայի ու տեղացիներից ստացած ինֆորմացիայի հենց ներսից էլ ծառերի բիզնես են անում։ Դրա համար էլ թքած ունեն մասնագիտական ինքնասիրության ու հայրենի բնության վրա»: