Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք․ վարակից մահացել է 24 մարդ
ОбществоԱպրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209 485 դեպք, որոնցից 189 688-ն` առողջացած, 3919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942 001 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք: