Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

«Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի. իշխանություններն իրականացնում են դավադիր ծրագիր»

Общество

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ: Զրուցել ենք Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի անդամ Ներսես Ներսեսյանի հետ:

Պարո՛ն Ներսեսյան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին. ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։ 

-Հաշվի առնելով ակցիայի անհնարինությունը Ռուսաստանում՝ հնարավորինս խուսափել ենք դրանցից: 23-ին կունենանք մոմավառություն, պսակադրություն, այնուհետև 24-ին կլինի մեծ համաժողով, որին կմասնակցեն գիտական, քաղաքական, վերլուծական շրջանակներ: Սա Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունն է, իսկ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա նաև կլոր-սեղան քննարկում, մի քանի ակցիաներ և նամակներ կփոխանցենք դեսպանատներին: Ամեն դեպքում, կփորձենք հարցը նորից բարձրացնել տարբեր շրջանակների առաջ: 

Վերջին 3 տարիներին ցեղասպանության ճանաչումը մտել է փակուղի, այն առումով, որ ամեն ինչ արվել է ցեղասպանության բարձրացման կարևոր խնդիրները ստվերելու համար: Մի իշխանությունից, որը ձգտում է Թուրքիայի հետ բարեկամության, չի կարելի սպասել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ինչ-որ վճռական քայլերի, պետք է սպասել մեջքից հարվածի:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական հայտարարությունների շուրջ: Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Մեզ համար անընդունելի է ներկա իշխանությունների թե՛ դիրքորոշումը, թե՛ արտահայտած տեսակետները. սա մեծ հարված է Հայ դատի պահանջատիրությանը: Հայկական գործոնը` աշխարհում ընդունված շատ կարևոր պահանջատիրություն, փորձում են ջնջել, կոտրել և սրա վտանգները մենք նաև հետագայում կզգանք: Այն ամենը, ինչ որ ձեռք է բերվել՝ տքնաջան աշխատանքի արդյունք է և որևէ հիմք չկա այդ բարեկամության կամ իրենց ձևակերպմամբ «չթշնամության» միջավայր ստեղծելը: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ամեն օր ապացուցում են, որ իրենք հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներն են, և այն տարածքը, որը մենք հայրենիք ու Հայաստան ենք անվանում՝ պատկերացնում են առանց հայի: Այս պայմաններում գնալ բարեկամության՝ չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ: Այս իշխանությունները հենց առաջին իսկ օրից ապացուցել են, որ իրենք որևէ կերպ չեն ծառայում Հայաստանի և հայ ժողովդրի շահերին և հասել են նրան, որ Հայաստանը երբևէ այսքան թույլ ու կոտրված վիճակում չի եղել: Այս իշխանություններն իրականացնում են դավադիր մի ծրագիր. մի մասը՝ գիտակցաբար, մյուս մասը՝ շահադիտական նկատառումներով: Իրենք նաև կարողացել են մանիպուլացնել հասարակությանը՝ տեղեկատվական դաշտը ճիշտ և ագրեսիվ օգտագործելու միջոցով: Թշնամին նույնը կաներ, ինչ որ անում են իրենք, իսկ հայ ժողովուրդը կարող է կանխել այս աղետը:

Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք են հաղթելու, քանի որ վայելում են հասարակության սերն ու վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։ Այսօր, երբ հեղափոխության էյֆորիան անցել է, արդյո՞ք մարդիկ նորից նրանց կընտրեն:

-Իշխանությունների վստահությունը խաբուսիկ է, իրենք շատ բաների վրա են վստահ, բայց կյանքը ցույց տվեց, որ շատ հաճախ իրենք ձախողել և ոչ մի հաջողություն չեն գրանցել: Ընտրակաշառքների ու ընտրակեղծումների միջոցով պիտի փորձեն մաքսիմումը քաղել, որովհետև չընտրվելն այս իշխանությունների համար հավասարազոր է ֆիզիկական ոչնչացման. սա պիտի գիտակցի հայ ժողովուրդը: Իրենց անվտանգությունն իշխանությանը մնալն է և ամեն ստորության կգնան, որպեսզի վերարտադրվեն: Ես չեմ կարծում, որ իրենք կընտրվեն, բայց ամեն ինչ կանեն դրա համար: Հայաստանի պետականությունը սպառնալիք է Նիկոլի և իր թիմի համար. անհամատեղելի են: 

Մենք  ամեն գնով պիտի հետ բերենք մեր կորցրածը, պիտի զինվենք ու հզորանանք, չպիտի համակերպվենք տարածքների օկուպացիայի հետ: Պայքարենք, որ հետ բերենք, որովհետև կորցնել` նշանակում է ընդհանրապես հրաժարվել մեր հայկական հարցից ու շահերից, եթե չկա Արցախ՝ չկա նաև Հայաստան, որովհետև Հայաստանը սուբյեկտ է Արցախով: Բայց այս իշխանություններն այնպես են անում, որ սփյուռքյան կառույցները կորցնեն իրենց ազդեցիկությունը, փորձ է արվել քանդել Սփյուռքը, շատ դեպքերում հաջողվել է. երբեք այսքան թույլ չենք եղել:

Պարո՛ն Ներսեսյան, իսկ ինչպես կգնահատեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: 

-Այս պահին Հայաստանում որպես այդպիսին քաղաքական կյանք գոյություն չունի. կա մեկ մարդու թատրոն, և մյուսները գերի են ընկել այդ մեկին: Այսօր այդ մեկ մարդը ունի բազմաթիվ հանցակիցներ և, գտնվելով մեկ նավի մեջ` ատամներով պահում են: Հիմա Հայաստանում քաղաքական դիսկուրս չի կարող լինել, դրա համար մենք ասում էինք՝ այո՛, ընտրությունը կարևոր է, բայց առանց Նիկոլ Փաշինյանի գլխավորության: Նրա գլխավորությամբ ցանկացած գործողություն ու իրադարձություն նմանվելու է թատրոնի և չի կարող որևէ լուրջ տեղ տանել, ավելին՝ այս մեկը լինելու է շատ վտանգավոր ու կործանարար, իսկ քաղաքական գործիչները գերի են ընկել, որևէ մեկն իր դեմքը չունի:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Глава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров
Самое популярное