Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է՝ Ադրբեջանը խաղաղություն է ուզում․ Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ

Интервью

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի տրամադրություններ են Սփյուռքում Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 

Տիկին Մոսկոֆեան, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Անգլիայի հայ համայնքն ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անել այդ օրը։ 

- Մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք իրականացնելու են Բրիտանահայ համայնքային խորհրդի միջոցով, որին օժանդակելու են համայնքի բոլոր միություններն ու կազմակերպությունները՝ ներառյալ Հայ դատի հանձնախումբը։

Թուրքիայի դեսպանատան առաջ տեղի կունենա ցույց, որը կազմակերպել է ՀՅԴ Լոնդոնի Խանասոր երիտասարդական միությունը։ Ապրիլին 23-ին ծաղկեպսակ կդրվի Անհետ կորած զինվորի հուշարձանի վրա։
Ապրիլ 24-ին ցեղասպանությանը նվիրված Ծիրանի ծառի մոտ տեղի կունենա հուշահանդես:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչեցված խաղաղասիրական հայտարարությունների մասին:

- Նոյեմբերի 9-ին ստորագրված աղետալի կապիտուլյացիոն համաձայնագիրը զինադադարի համաձայնություն էր, ոչ թե խաղաղության։ Մեզ համար իսկական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ կլուծվեն Արցախի ինքնորոշման իրավունքները և կարգավիճակը։ Միայն այդ հստակեցումից հետո կարելի է ունենալ կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Խաղաղության կոչեր հնչեցնողները չեն տեսնում, որ մեր թշնամի Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ ապրելու իր հարևանի հետ։ Ալիևը հայտարարել է, որ ուզում է գրավել Հայաստանի տարածքների մի մասը։ Նրանց կատարած պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակիչներին և ռազմագերիներին խեղելն ու խոշտանգելը, ռազմագերիներին ազատ չթողնելը, Բաքվում Պատերազմի պուրակի բացումը, սահմանազատումը վկայում են մեր հանդեպ ունեցած ատելության և ագրեսիվ վերաբերմունքի մասին: Չմոռանանք մեր կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին, որոնք սկսել են իրականացնել գրավյալ տարածքներում։ Նման երկրից ինչպե՞ս կարելի է խաղաղություն սպասել։ 
Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Կառավարությունը պարտվողական է, ծնկի եկած, պատրաստ է ամեն գնով զիջումների, որը կարող է լինի Հայաստանի և Արցախի պետականության անկումը։ 
 
Շուշիին, Հադրութին կարգավիճակ տալու վերաբերյալ ինչ-որ գործունեություն ծավալելու ծրագրեր ունե՞ք:
- Շուշին, Հադրութը, Լաչինը, Քարվաճառը, բոլորը պատկանում են Արցախին։ Երբ հստականա Արցախի կարգավիճակը՝ այդ տարածքները հնարավոր է ներառվեն։ Բոլոր Հայ դատի հանձնախմբերը պայքարում են, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները ճանաչվեն։
 
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական իրավիճակը: 
 
- Հայաստանում քաղաքական կյանքը շատ բևեռացված է։ Ազգային անվտանգությունը ցնցումների մեջ է։ Կարծես, թե բոլորը ատում են իրար։ Պետությունը վտանգված է, և բոլոր պետական ​​հաստատությունները փլուզված են։ Ակնհայտ է, որ կռիվը պարտված կառավարությունն անկարող է ղեկավարել երկիրը, ճգնաժամից հանել և հույս ներշնչել ապագայի համար։
 
Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Ինչ եք կարծում՝ արդյոք իշխանական թիմի կողմից հատո՞ւկ է բարձրաձայնվում այդ մտքին ժողովրդին քիչ-քիչ ադապտացնելու համար: 
 
 
- Պատերազմում պարտություն կրելուց և աղետալի պայմանագրի ստորագրումից հետո այս կառավարությունը պարտավոր էր անհապաղ հրաժարական տալ։ Դա տեղի չունեցավ և Հայաստանում և սփյուռքում շատերի զարմանքի և զզվանքի պատճառ դարձավ։ Չեմ կարծում, որ նրանք դեռ ունեն բնակչության մեծամասնության աջակցությունը։ Եթե նրանք որևէ սկզբունք ունենային կամ մեղքի զգացում 5000 զոհերի, հազարավոր անհայտ կորածների և ռազմագերիների համար, ապա նրանք չպետք է հայտարարեին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Իմ քայլը» արդեն իսկ օգտագործում է պետական ​​ռեսուրսները՝ շրջելով մարզերում քարոզչություն է իրականացնում վերընտրվելու համար, ինչը դեմ է սահմանադրությանը: Սփյուռքը կարող է միայն ընդգծել այդ խնդիրները, դրան պետք է խիստ հակազդի Հայաստանի ժողովուրդը և մերժի դա։ 
Մեզ բարեկամ որոշ երկրներ, զարմացած են, որ Հայաստանը մերժեց նրանց օգնությունը պատերազմի ընթացքում և որ Արցախը չճանաչեց։ Այս իրողությունները հարգանքի առիթ չեն տալիս Փաշինյանի նկատմամբ, և հետագայում Հայաստանի համար դժվար կլինի ավելի շատ դաշնակիցներ ձեռք բերել։
Սոնա Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Госдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активов
Самое популярное