Մեյսոնը կլինի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտը
SportՌայան Մեյսոնը մինչև մրցաշրջանի ավարտը կփոխարինի անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչին, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Երկուշաբթի օրը հայտարարվեց, որ Ջոզե Մոուրինյոն հեռացել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից:
29-ամյա գլխավոր մարզչի ժամանակավոր օգնականները կլինեն Քրիս Փաուելը և Նայջել Գիբսը, իսկ դարպասապահների մարզիչը կլինի Միշել Ուորմը: Լեդլի Քինգը նույնպես կմնա գլխավոր մարզչի օգնականի դերում: Մեյսոնը «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ է։
Այս մրցաշրջանում 32 տուրից հետո «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայում 50 միավորով 7-րդն է: Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում կիրակի օրը «Տոտենհեմը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: