Լա Լիգայի ղեկավարը Սուպեր լիգան անվանել է «ֆուտբոլի մահը»
СпортԻսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը դեմ է արտահայտվել եվրոպական ֆուտբոլի Սուպեր լիգայի ստեղծմանը և քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով նոր մրցաշարի ստեղծման նախաձեռնողներից է: Երկուշաբթի երեկոյան 12 ակումբներ ՝ Երկուշաբթի երեկոյան 12 ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը» հայտարարեցին նոր եվրոպական մրցաշարի՝ Սուպեր լիգայի ստեղծման մասին: ՈւԵՖԱ-ն երկուշաբթի օրը հայտարարեց, որ թույլ չի տա Սուպեր լիգայի խաղացողներին մուտք գործել Եվրոպայի և աշխարհի առաջնություններ: Բացի այդ՝ ՈւԵՖԱ-ն ցանկանում է Սուպեր լիգայի մասնակից ակումբներին հեռացնել իրենց մրցաշարերից:
«2020-ի դեկտեմբերին ես արդեն ասացի, որ Պերեսի դիրքորոշումն անորոշ է, այժմ նա կորած է: Սուպեր լիգան չի կարող ֆուտբոլի համար փրկօղակ լինել, ինչպես նա է ասում։ Սա ֆուտբոլի մահն է», - գրել է Տեբասը Twitter-ի իր էջում: