Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է. վերացվում են պատերազմի հետքերը. Արայիկ Հարությունյան
NKԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը:
Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո:
Մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա: Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ»: