Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
НКԱպրիլի 20-ին ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել:
ԱՀ Ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ երկրորդ ընթերցմանն է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերը:
Հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Օրակարգի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր:
Օրինագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու ԱՀ ոստիկանության պետին վերապահված իրավունքը վերապահել ԱՀ ներքին գործերի նախարարին, ինչպես նաև բողոքարկման ժամկետների հստակեցում և առկա հակասությունների վերացում:
Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է առաջիկա ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ: