Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21015-ը. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱպրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նարեկ Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի և Գետաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Օխոյանի վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Օխոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 58-ամյա Ժաննա Օխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն: