Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Արևմուտքի համար Հարավային Կովկասի ցանկալի «պահակը», միևնույն է, հակառուս Թուրքիան է. Զաքարյան

Blogosphere
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1915թ. հայոց Ցեղասպանությունը չէր լինի, եթե մենք ունենայինք պետականություն և բանակ։ Նիկոլը կործանում է մեր պետականությունն ու բանակը՝ հող նախապատրաստելով հաջորդ ցեղասպանության համար։

Թուրքի հետ կողք-կողքի, անվտանգ և խաղաղ կարող ենք ապրել միայն ամուր, զարգացող պետականություն, մարտունակ զինված ուժեր և հայ-ռուսական անքակտելի հարաբերություններ ունենալով։ Մնացածը՝ հեքիաթներ են։ Թույլ, անողնաշար, անդեմ Հայաստանը՝ նույնիսկ ռուսներին պետք չէ։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ինչպես ժամանակին «անգլիական նավերը չեն բարձրացել Տավրոսյան լեռները, այնպես էլ չեն բարձրանալու ապագայում»։ Արևմուտքի համար, Հարավային Կովկասի ցանկալի «պահակը»՝ միևնույն է հակառուս Թուրքիան է։ Իսկ թուրքի «պահակության» տակ ապրած ցանկացած հայ՝ պոտենցիալ զոհ է։ Արևմուտքը մեր ժողովրդի պատմության էջերում՝ միշտ եղել է որպես անպատասխան սեր, առանց որի, դժվար է տարածվել ու զարգանալ։ Մենք անմնացորդ սիրել ենք նրան, դիմացը ստանալով քաղաքավարական ժպիտ, կարեկցանք ու մի քիչ փող կամ ներդրում։ Իսկ գոյության ճակատագրական պայքարում, երբ արյունով ենք հաստատում մեր ապրելու իրավունքը, միշտ էլ պետք է պատրաստ լինենք արևմտյան սառը անտարբերության։ Այդպես եղել է, կա ու կլինի։ Ինչու՞, որովհետև թուլամորթներին ու աննպատակներին չեն սիրում ոչ միայն Ռուսաստանում, կամ Չինաստանում, այլ նաև Արևմուտքում։ Նիկոլիզմը՝ Հայաստանը դարձրեց թուլամորթ ու աննպատակ։

Նիկոլիզմից հետո՝ ակտիվ արտաքին քաղաքականությունը նորից պետք է դառնա մեր պետության գլխավոր զենքերից մեկը։ Իսկ տնտեսությունը, անվտանգությունը և պետական կառավարումը՝ բացառապես առանց պոպուլիզմի։ Քաղաքական պոպուլիզմի դրսևորումներն այս ոլորտներում՝ պետք է արգելվեն օրենքով։ Ընդհանրապես, պոպուլիզմով զբաղվող քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է դուրս մղվեն հայկական քաղաքական դաշտից։

Արցախը և Սյունիքը դառնալու են Հայաստանի գլոբալ անվտանգության անկյունաքարերը։ Այն լինելու է տարածաշրջանի երկարատև խաղաղության միակ բանալին, որը պետք է լինի բացառապես հայկական։ Այլ պարագայում՝ հայերը և ռուսները Հարավային Կովկասում այլևս անելիք չեն ունենալու։

Հայերն անվտանգ, սոցիալապես ու բարոյապես լավ կարող են ապրել միայն Հայրենիքում, եթե հայերի մեծամասնությունն ապրի Հայաստանում։ Սա գուցե դեռևս ուտոպիա է, բայց միակ տարբերակն է։ Ասում ենք երկիրը շենացնենք, որ հայերը վերադառնան Հայրենիք։ Իսկ այդ ո՞վ պետք է շենացնի ու պաշտպանի։ Նրա՛նք ովքեր մտածում են Հայրենիքից գաղթելո՞ւ, թե՞ նրանք, ովքեր մտածում են Հայրենիք ներգաղթելու մասին։

Եթե շուրջ 7 մլն հրեաներ կարող են ապրել 22,2 հազար ք/կմ տարածքով Իսրայելում, ապա ինչու՞ 7 մլն հայեր չեն կարող ապրել 34,3 հազար ք/կմ տարածքով Հայաստանում և Արցախում։ Ավելի խելացի՞ են, ո՛չ։ Ավելի հայրենասե՞ր են, ո՛չ։ Ավելի կազմակերպվա՞ծ են, ո՛չ։ Ավելի լա՞վ իշխանություններ ունեն, ո՛չ։ Ավելի լա՞վ են պայքարում կոռուպցիայի դեմ, ո՛չ։ Ավելի համերա՞շխ են, ո՛չ։ Պատասխանը մեկն է. որովհետև ունեն ընդհանուր՝ ազգային նպատակ և ծառայում են հենց այդ նպատակին։ Փող են աշխատում նաև այդ նպատակի համար, գիտություն, տնտեսություն, հարաբերություններ, մի խոսքով ամեն ինչ զարգացնում են հենց այդ նպատակի, այսինքն՝ազգային նպատակի համար։

Իսկ ո՞րն է մեր հավաքական, ազգային նպատակը։ Թվում էր, թե Արցախն ազգային նպատակի մի փոքր մասն էր։ Բայց, ցավոք ո՛չ, սխալվեցինք։ Այլապես նիկոլիզմը Հայաստանում 1% ձայն էլ չէր հավաքի։ Մեր նպատակը՝ 2018-ից դերձավ աննպատակ։

Եթե իրականում նպատակ ունենայինք, ոչ մի պարտություն մեզ չէր վախեցնի, և ոչ մի հաղթանակի ձեռքն էլ կրակը չէինք ընկնի։ Եթե մենք ազգային նպատակ ունեցող ազգ լինեինք՝ Նիկոլն ու խունտան ոչ միայն Սյունիք, այլ նույնիսկ իրենց տուն չէին կարող գնալ։ Այնպես որ, մեղավոր ենք բոլորս, մեղավոր է մեր պատմությունը, մեր մտածելակերպը, մեր ԵՍ-ը, որը ԷԳՈ-ից այն կողմ չի անցնում։

Հիմա, գոնե այս ազգակործան պատերազմն ու հայրենադավ կառավարումը մեզ պետք է դաս լինի, որպեսզի հաջորդ ողբերգության փոխարեն՝ նպատակային ու հեռանկարային պետության վերադառնանք։ Կառուցենք՝ սերունդ առ սերունդ, համերաշխ ու միաբան։

Եվ վերջապես մտծենք, թե ինչպե՞ս անել, որ ոչ թե մենք՝ հայերս ծառայենք փողին, այլ փողը ծառայի մեզ, մեր ընդհանուր նպատակներին։ Ոչ թե ուտել-խմելուն, դիզել-կորցնելուն կամ նոր կուսակցություն բացելուն»։

1915թ. հայոց Ցեղասպանությունը չէր լինի, եթե մենք ունենայինք պետականություն և բանակ։ Նիկոլը կործանում է մեր...

Posted by Artak Zakaryan on 2021 թ. ապրիլի 20, երեքշաբթի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular