«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել. Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ

Общество

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։ 

Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց բնակավայրերի խնդիրները՝ առաջնահերթ են համարել անվտանգության ապահովման հարցը։ Նշվել է, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։

Անդրադառնալով նշված հարցերին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն իրենց հողում։ «Մտածեք, առաջարկություններ արեք, դուք ինքներդ ավելի լավ կիմանաք, թե ինչ տեսակի գործունեություն է հնարավոր իրականացնել ձեր համայնքներում,-ասել է նախագահը։ -Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել, գտնել ուղիներ ու միջոցներ»։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև այցելել են Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Այստեղ ևս թե՛ բնակիչները, թե՛ բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները: Նրանք նաև ընդգծել են, որ ներկայումս սահմանամերձ համայնքները մեծ ուշադրության կարիք ունեն. «Հայաստանն սկսվում է հենց Ներքին Հանդից»,-ասել է տեղացիներից մեկը։

Արձագանքելով այդ դիտարկմանը՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ լիովին համաձայն է այդ տեսակետին և բազմիցս բարձրաձայնել է այդ մասին․ «Մեր խնդիրներից մեկն այն է, որ մտածում ենք, թե Հայաստանը Երևանն է։ Ոչ միայն Երևանում ենք ապրում, այլև չենք էլ այցելում մարզեր»։

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահը ցավով է արձանագրել, որ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է: Սահմանազատման խնդիրների մասին խոսելով՝ նախագահը նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավված լինեն մասնագետներ, ինչպես նաև՝ համայնքների բնակիչներ։ «Շատերդ ունեք փաստաթղթեր, որոնք կարող են վկայել, որ այս արոտավայրը, այս արտը կամ այս այգին ձեր սեփականությունն է եղել, և այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեք մարդու իրավունքների պաշտպանին,-ասել է նախագահը։ -Բացի միջկառավարական պայմանագրերից, քարտեզներից և մնացած բոլոր բանակցային գործընթացներից՝ կան նաև մարդու իրավունքներ»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով. «Մենք պետք է արձանագրենք ու ցույց տանք իրավական խախտումները, ապօրինությունները, դրանք կարևոր են նաև հետագայի համար»։

Պատասխանելով բնակիչների՝ նախագահական ինստիտուտի կողմից իրենց աջակցելու հնարավորությունների մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է անել ամեն ինչ, և համայնքներ այցելելն ու խնդիրներին անմիջապես տեղում տեղեկանալն այդ նպատակն ունեն: «Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում,-ընդգծել է նա։ -Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի»։

Հանդիպումների ընթացքում առաջարկվել է խնդիրները ձևակերպած ու ամբողջացված ներկայացնել Հանրապետության նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ նրանց իրավասության շրջանակում աջակցության հնարավորությունները քննարկելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное