«Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 

Հայաստանի դե ֆակտո իշխանությունները սպասարկում են թուրքական դաշինքի շահը․ թուրքագետ

Բլոգոսֆերա

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սյունիքից Սյունիքի մասին. այս պահին ամենակարևորը։

Շուրջ երեք օր է՝ Էլբակյան Էդգարի հետ միասին Սյունիքում ենք։ Տեղում մարդկանց հետ զրույցները, նոր սահմանային գոտի այցելությունը, ինչպես նաև Սյունիքի շուրջ առկա լրահոսը հաշվի առնելով՝ այս պահին կարող ենք անել հետևյալ հիմնական պնդումները։

Սյունիքն այս պահին տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնն է (սա չափազանցություն չէ), որտեղ հատվում են տարածաշրջանային գերտերությունների շահերը։ Այդ շահերի միջև դեռևս չի հաստատվել հավասարակշռություն, բոլոր կողմերը այս պահին ակտիվորեն առաջ են մղում իրենց հետաքրքրություններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ստատուս քվո։ Քանի դեռ ստատուս քվո չկա, պայքարը բոլոր հարթակներում շարունակելու է աճել րոպե առ րոպե։

Բացի Հայաստանից՝ այս պահին Սյունիքի համար պայքարում են երկու հիմնական կողմ։ Առաջինը (Թուրքիա, Ադրբեջան և իրենց դաշնակիցները) պահանջում է, որ Սյունիքով անցնեն միջանցքներ, իսկ երկրորդ կողմը (Իրան, Վրաստան, որոշ եվրոպական պետություններ, մասամբ՝ ՌԴ) դեմ է միջանցքին։ 

Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այս պահին համաձայնել են լինել առաջին խմբի հետ, այսինքն սպասարկում են թուրքական դաշինքի շահը, որովհետև որևէ կերպ չեն ընդդիմանում միջանցքների բացմանը, հակառակը՝ համոզում են, որ դա «երկնքից մանանա է լինելու»։

Սյունիքով անցնող միջանցքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևորության մասին երեկ հերթական անգամ հիշեցրեց Ի. Ալիևը՝ խոսելով «Զանգեզուր թյուրքերի վերադարձի մասին»։ Մեկ վայրկյան իսկ կասկած չկա, որ միջանցքի տրամադրումը թուրքերին ծառայելու է որպես մեկնարկային կետը Սյունիքը աստիճանական թյուրքացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին մի քանի անգամ հզորացնելու է (ինչը գիտակցվում է նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում), որի պարագայում «դեպի Զանգեզուր վերադարձը» դառնալու է իրականություն։

Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա։ ՀՀ թուրքամետ իշխանությունը ամեն կերպ փորձում է ճնշել այդ դիմադրությունը (օր.՝ ոստիկանության ղեկավարության փոփոխությամբ, կապիտուլյանտի գաղտնի այցերով), սակայն դեռևս ապարդյուն։ 

Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։ 

Հայաստանի ու ազգի գիտակցող հատվածը (այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը) պարտավոր են հասարակության ողջ ուշադրությունը և պայքարի ռեսուրսը կենտրոնացնել հենց միջանցքների դեմ պայքարի վրա։ Այս պահին դա մեր անվտանգային առաջին և գլխավոր խնդիրն է։ Անվերջ կարելի է քննարկել ԵԽԽՎ-ում քվեարկություն կամ կրծքեր, բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։ Տեղի ունեցող իրադարձությունների շարունակման պարագայում լինելու է անդառնալի աղետ։ 

Անհրաժեշտ է լրջանալ ու հակազդման մեխանիզմներ ստեղծել։ Դրանցից առաջինը իրավիճակի հստակ, շատ հստակ ու ամբողջական գիտակցումն է։ Սյունիքում անվտանգության գոտու ստեղծում, այս հարցում Հայաստանին դաշնակից ուժերի հետ ինտենսիվ աշխատանք. սրանք այն քայլերն են, որոնք կարող ենք անել։ Ժամանակը խիստ սուղ է։

Նկարում ես կանգնած եմ Հայաստանի այս պահին ձևավորված նոր սահմանի՝ Սյունիքի ամենաարևելքում։ Իմ հետևում երևում են թշնամուն խայտառակ թղթով հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի լեռները, իմ հայրենի Բերձոր քաղաքը։ Ես կանգնած եմ այս նոր սահմանին ու ինձանից ներքև երևացող 10-րդ դարի կանգուն եկեղեցին հույս է տալիս, որ մենք կամք կգտնենք այս սահմանը ոչ միայն պահելու, այլև լայնացնելու։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվել
Ամենադիտված