Ֆուտբոլի Սուպեր լիգայի ղեկավարությունը հայտարարել է մրցաշարի դադարեցման մասին
SportԵվրոպական Սուպեր լիգայի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել նախագծից մի շարք ակումբների դուրս գալուց հետո: Հայտարարության մեջ նշվում է, որ նոր լիգայի ղեկավարությունը նպատակ ունի զարգացնելու ֆուտբոլը և հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած դժվարությունները: «Մենք առաջարկում ենք նոր եվրոպական մրցաշար, որովհետև գոյություն ունեցող համակարգը չի գործում: Մեր առաջարկը նպատակ ունի զարգացնելու սպորտը` ստեղծելով ռեսուրսներ և կայունություն ամբողջ ֆուտբոլային համակարգի համար և օգնելու հաղթահարել ֆինանսական դժվարությունները, որոնք կան ամբողջ ֆուտբոլային համայնքում՝ համաճարակի արդյունքում», - գրում է Twitter-ի լրագրող Ռոբ Հարիսը: Բացի այդ՝ Սուպեր լիգայի մամուլի ծառայությունը նշել է, որ ղեկավարությունը կքննարկի նախագծում հնարավոր փոփոխությունները, որոնք ձեռնտու կլինեն մրցաշարի բոլոր մասնակիցներին: Երկուշաբթի գիշերը 12 ֆուտբոլային ակումբներ հայտարարեցին եվրոպական նոր մրցաշարի՝ Սուպեր լիգայի ստեղծման մասին: ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաները և ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները խստորեն քննադատեցին Սուպեր լիգան հիմնադրելու գաղափարը: ՈւԵՖԱ-ն երկուշաբթի օրը հայտարարեց, որ նոր մրցաշարի խաղացողներին թույլ չի տա դուրս գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններ: