«Վերադարձ արմատներին». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
ԺամանցԴերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում նա երկար զգեստ է կրում, որը զարդարված է խոշոր ու ոճային գոտով։ «Վերադարձ արմատներին. ամեն վայրկյան մեր ինքնության փնտրտուքի մեջ եմ, որպեսզի ամուր հողը զգամ ոտքերիս տակ, որ կարողանանք առաջ գնալ: Հ.Գ. Գոտիներս երևի իմ քաշին են, ծանր են, իսկական ու ազնիվ: Ամուր գրկել են իրանս, որ ինձ պինդ զգամ»,- գրել է նա։