«Լիվերպուլի» սեփականատերը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր սեփականատեր Ջոն Հենրին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ թիմի՝ Սուպեր լիգա մտնելու ուղղությամբ իր գործողությունների համար:
Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Չելսին», ինչպես նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էին Սուպեր լիգայից դուրս գալու մասին: «Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր երկրպագուներից վերջին 24 ժամվա ընթացքում իմ ստեղծած խնդիրների համար: Պետք է ասեմ, որ առաջարկվող նախագիծը չէր կարող դիմակայել՝ առանց երկրպագուների աջակցության: Պարզ է, որ այն չի իրականացվում: Մենք ձեզ լսել ենք», - Հենրիի խոսքերը մեջբերվում է «Լիվերպուլի» կայքում: «Ես ուզում եմ ներողություն խնդրել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպից, խաղացողներից և բոլորից, ովքեր այդքան քրտնաջան աշխատում են մեր ակումբում երկրպագուներին հպարտության զգացումներ պարգևելու համար: Նրանք բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար: Ցավում եմ», - հավելել է նա: