Նա էլ գաղտնի չի գա էստեղ, նրան էստեղ քլունգներով ու բահերով կդիմավորենք. մեղրեցի
ՀասարակությունՆրան մեղադրում ենք դավաճանության մեջ, նա այս հողերը չի ժառանգել, որ ինքն էլ ինչ-որ մեկին նվեր տա։ Այս հողերը ժառանգել են մեղրեցիները, և իրենք պետք ժառանգություն թողնեն իրենց հետնորդներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողի հետ զրույցում ասաց մեղրեցին:
«Ո՞վ ա Նիկոլը, իրենից ի՞նչ է ներկայացնում՝ մի խեղկատակ, որ կարողանա մեր տեղը թուղթ ստորագրի, ո՞վ ա նրան բարոյական իրավունք տվել։ Դրա համար մեղրեցու ասած՝ գնալդ լինի, գալդ չլինի՝ ամենավերջին հայհոյանքներով, և դա նրան շատ քիչ էր։ Նա էլ գաղտնի չի գա էստեղ, նրան էստեղ քլունգներով ու բահերով կդիմավորենք։ Իր թիկնազորում ես ծանոթ մարդիկ ունեի և մի քիչ ներողամիտ եղանք»,- ասաց մեղրեցին հավելելով, որ իրենք ամուր կանգնած են իրենց տեղում, իրենց դիրքերում։