«Ոչինչ, ես այդ վշտին դիմանում եմ». Գագիկ Ջհանգիրյանը՝ դատավորներին «նստեցնելու մեղադրանքների մասին
ВидеоԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներն ավելացնող նախագծի հետ կապված քննարկման. «Խնդրել եմ, որ առաջիկա քառօրյա նիստերից մեկի օրակարգում այդ նախագիծն անպայմանորեն ընդգրկեն։ Այսօր մեր դատավոր գործընկերները գնում են թոշակի եւ օրենսդրական կարգավորում չկա»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Ջհանգիրյանին մեղադրում են, թե ինքը եկել է դատավորներին «նստեցնելու», նա արձագանքեց. «Ոչինչ, ես այդ վշտին դիմանում եմ»։