«Չափերն արդեն անցնում եք». ոստիկանը՝ Սոնա Աղեկյանին (տեսանյութ)
ОбществоՊարոնա′յք ոստիկաններ, հարգելի լրատվամիջոցներ, ասեմ, որ երեկ ՀՔԾ եմ հանձնել ապրիլի 14-ին Բաղրամյան 19-ը հասցեից ապօրինաբար ինձ ձերբակալման ենթարկած բոլոր ոստիկաններին: Գիտեմ, որ նրանք առաջին վաշտի երկրորդ դասակի բոլոր ոստիկաններն էին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Գանդիի արձանի տեղադրման դեմ իրականացվող ակցիայի ժամանակ ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը:
«Նրանց հանդեպ ծառայողական քննություն է իրականացվելու, մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմել՝ Հայաստանում ապօրինի գործողությունների համար և նաև Եվրամիության պատվիրակին: Դուք ապօրինի կերպով ստանում եք 570․000 դրամ, որպեսզի իմ նման ազգային մտածելակերպ ունեցող հայուհուն բռնի ուժի գործադրմամբ տանեք բաժին»,- ասաց Աղեկյանը:
Աղեկյանը փորձեց «արյան խորհրդանիշ» տոմատի հյութը լցել Գանդիի արձանի վրա, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ վերջինիս ձեռքից խլելով այն:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան իրականացվում էր՝ ընդդեմ Թուրքիայի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանի առկայության:
Մանրամասները՝ տեսանյութում: