Դուք պատժել եք ամբողջ Հայաստանը, դուք ոչնչացրել եք Հայաստանը, դուք հաջողել եք, ուղղակի անէացեք մարդակերներ. Արփինե Հովհաննիսյան
БлогосфераԴուք պատժել եք ամբողջ Հայաստանը, դուք ոչնչացրել եք Հայաստանը, դուք հաջողել եք, ուղղակի անէացեք մարդակերներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ իմացա: Գիտե՞ք ովքեր կային այսօր կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում:
Օրինակ, կար հայր, ում որդին պատերազմի ընթացքում ֆոսֆորի ազդեցության պատճառով կորցրել է տեսողություն, ոտք, վնասել է ձեռքերի մատների մեծ մասը, քիթը, և որդուն զինվորական հաշմանդամություն հրաժարվել են տալ, որը քիչ գումար տան: Դե ասեք ով են սրանք:
Իսկ ԴԱ ասում է «սրանք», «հայտնի շրջանակները» ու էլի հիմարություններ, ԴՐԱ ինֆանտիլները ասում են Էդ Սյունիքը պիտի պատժվի: Դուք պատժել եք ամբողջ Հայաստանը, դուք ոչնչացրել եք Հայաստանը, դուք հաջողել եք, ուղղակի անէացեք մարդակերներ»,- գրել է Հովհաննիսյանը: