Արեգակի վրա տեղի են ունեցել նոր բռնկումներ
ԺամանցՀինգշաբթի առավոտյան արևի վրա տեղի է ունեցել C դասի երեք բռնկում, ասվում է Գիտությունների Ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիայի կայքում:
«Արևի վրա եղել են երեք C դասի բարձր բռնկումներ», - ասվում է կայքում:
Երևանի ժամանակով 08:10-ին, 09:00-ին և 08:50-ին բռնկումները հաջորդել են մեկը մյուսին: Բռնկումները դասակարգվում են ըստ իրենց ուժի՝ A, B, C, M և X դասերում։ Բռնկումների ժամանակ արտանետվող պլազմային ամպերը Երկրի վրա մագնիսական փոթորիկների են հանգեցնում: Ինչպես ավելի վաղ բացատրել էր լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը, դա տեղի է ունենում բռնկումից երկու-երեք օր անց: Նա, մեկնաբանելով չորեքշաբթի օրը տեղի ունեցած բռնկումը, այն եզակի է անվանել։ Ենթադրվում է, որ այն կարող է առաջացնել էլեկտրական համակարգերի աշխատանքի փոքր խափանումներ, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա: Ավելի ուժեղ փոթորիկները խաթարում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերը, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում էլեկտրաէներգիայի անջատումների են հանգեցնում: