Սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ. Արմեն Խաչատրյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Սյունիքում նորմալ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքի մարզում Փաշինյանի այցի առնչությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
«Խուլիգանության փաստ է եղել, հասարակական կարգ կոպիտ, բացառիկ ցինիզմով խախտելու փաստեր են եղել եւ հարուցվել է քրեական գործ։ Կազմակերպված բողոքի ակցիաներ էր։ Այնտեղ բողոքի ակցիա չկար, խուլիգանություն էր»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ սյունեցին Փաշինյանին չի մերժում. «Սյունեցիները նաեւ պատշգամբներից ասում էին, որ դա ամոթ է։ Սյունեցին չի կարող այդ ձեւով մերժել, սյունեցին չի կարող խուլիգանություն անել, սյունեցին չի կարող կանանց եւ երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Սյունեցին չի կարող խուլիգան լինել»։