Նախատեսվում է 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ ընդունել. Վահան Քերոբյան
SocietyԵթե մինչեւ 2020 թվականի մարտ ամիսը Հայաստան էր ժամանել շուրջ 375 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի նախատեսում ենք հյուրընկալել 1 միլիոն 200 հազար մարդու: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության նիստից հետո, անդրադառնալով այն հայտարարությանը, որ այս տարի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 319 տոկոսով, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան: