Այս ամենը ապօրինի է, եկել ենք մեր աջակցությունը հայտնենք սյունեցիներին․ Վարդան Այվազյան
ՔաղաքականՍյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն վարչապետի հրահանգով: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երորրդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։
«Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն։ Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ սահմանդրության և գործող օրենքների շրջանակներում։ Սա հերթական քաղաքական հետապնդումն է»,- ասաց Այվազյանը։
Մանրամասները տեսանյութում :
Արփինե Հակոբյան