ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Ուկրաինային Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) 

Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան

Բլոգոսֆերա

Բերման ենթարկելիս հաշվի չի առնվել անձի առողջական վիճակը, եւ ավելին, նրան բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Շուռնուխի նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ ՔԿ–ից արված տեսանյութին։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին ժամանակահատվածում փորձում էի լռել, քանի դեռ քաղաքական խմբավորումները զբաղվում են աթոռակռվով եւ մանիպուլյացիաներով։ Սակայն չեմ կարող լռության մատնել ՀՀ ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ, ինչպես նաեւ բերման ենթարկելիս «Ոստիկանության մասին» օրենքի ակնհայտ խախտումներին։

Մանրամասն դիտելով «Ինչպես են Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտե» վերտառությամբ տեսանյութը, ուզում եմ մատնանշել մի քանի խախտումներ, որոնք ակնհայտ երեւում են։

Մասնավորապես, տեսանյութից երեւում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին։ Վերջինը եղել է նաեւ պատերազմի մասնակից եւ տեսանյութում հայտնում է այն մասին, որ հիվանդ պառկած է եղել։ Փաստացի, բերման ենթարկելիս հաշվի չի առնվել անձի առողջական վիճակը, եւ ավելին, նրան բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։

Նշեմ, որ ձեռնաշղթաները դրանք հատուկ միջոցներ են, որոնք կիրառվում են «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համապատասխան դրույթի, այն է՝ հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հատնաբերելիս, այն դեպքերում, երբ նա ցուցաբերում է դիմադրություն, հանցագործության վայրից փորձում է փախուստի դիմել կամ ինքն իրեն կամ շրջապատին կարող է վնաս պատճառել։

Տեսանյութից ակնհայտ երեւում է, որ Արարատ Արշակյանը բերման ենթարկվելիս ուժասպառ է, նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում, ուստի, չի կարող նաեւ փախուստի դիմել կամ դիմադրել։ Այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ քննչական սենյակում նկարահանում կատարելու պահին ոսստիկանության աշխատակիցները հանում են ձեռնաշղթաները, եւ բերման ենթարկվածն ուժասպառ հենվում է սեղանին։ Եթե կարող էին հանել տեսախցիկի առջեւ, ինչու՞ չեն փորձել ճիշտ գնահատել իրավիճակն ու հանել ձեռնաշղթաները ավելի շուտ։

Այնուհետ, բերման ենթարկվածի ինքնազգացողության վերաբերյալ Գայանե Պապոյանի հարցին ի պատասխան, անձը խնդրում է շտապօգնություն կանչել, սակայն քննչական գործողություններ իրականացնողները ոչ հարցրել էին, ոչ էլ մինչ այդ փորձել էին բժշկական օգնություն ցուցաբերել առողջական խնդիր ունեցող քաղաքացուն։

Սա լուրջ խախտումներ են, որոնք համակարգային բռնության հստակ դրսեւորումներ են»։

Խախտում եմ լռությունս․ Վերջին ժամանակահատվածում փորձում էի լռել, քանի դեռ քաղաքական խմբավորումները զբաղվում են...

Опубликовано Zara Hovhannisyan Четверг, 22 апреля 2021 г.
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ ՈւկրաինայինԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ամենադիտված