Օնիկ Գասպարյա՞նն էր միակ պատասխանատուն. պարզաբանում է Արմեն Գրիգորյանը
PoliticalԴրա մասով պարզաբանում արդեն տվել ենք, որը հրապարակվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին ԱԽ նիստերին, եւ այդ նիստերում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին, որոնց որոշ հատվածներ հրապարակվել են:
Հարցին, թե արդյոք այդպիսի բացահայտումները չեն վնասում Հայաստանի անվտանգությանը, Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել Անվտանգության ուժերի կողմից, նոր միայն հրապարակվել են»:
Հարցին, թե պատերազմում պարտության միակ պատասխանատուն Օնիկ Գասպարյա՞նն էր, բոլոր սլաքները նրա վրա են ուղղվում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ոչ մի սլաք ոչ մեկին դեռեւս չի ուղղվել»: