Ռուստամ Բադասյանն այցելել է ԲԴԽ
ՔաղաքականԲարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և խորհրդականին:
ԲԴԽ-ից հայտնում են, թե հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության, նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով: