«Արարատը իր իսկ ձեռքով այրեց սեփական տունը»
BlogosphereՀեռուստալրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտե՞ք ով է մեր Արարատ Աղաբեկյանը կամ ինչպես բոլորն են անվանում Աշխարապետը։ Ասեմ...
Արցախյան, Քառօրյա և վերջին պատերազմների մասնակից, Գորիս համայնքի ավագանու անդամ, Շուռնուխի բարոյականության պաշտպան և ի վերջո հայրենասեր սյունեցի։
Մի քանի ամիս առաջ, երբ ստորագրվեց կապիտուլիացիայի պայմանագիրը, Արարատի տունն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Արարատը իր իսկ ձեռքով այրեց սեփական տունը։
Հ.Գ. Մի անգամ փորձեք այրել այն, ինչի համար նվիրել եք 30 տարի, այրեք այն, որտեղ ձեր կյանքի տարիներն են անցել, տվեք թշնամուն մի ամբողջ կյանք, նոր պատկերացրեք, թե ո՞վ է մեր Արարատը»։
Հիշեցնենք, մենք գրել էինք, Շուռնուխի գյուղապետի եղբորը՝ Արարատին, այսօր բերման էին ենթարկել, իսկ քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց։